AM
29 Հունիս 2011 - 08:14 AMT

Թբիլիսիում կայացել է վիրահայ գրողների համաժողով

Հունիսի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի հայ գրողների համաժողով:

Համաժողովին մասնակցել են հայ ստեղծագործողներ Սամցխե – Ջավախքից, Քվեմո –Քառթլիից և Թբիլիսիից: Համաժողովի անդամները այցելել են Թբիլիսիի հայկական պանթեոն, ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին, ապա թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն:

Համաժողովը իր լավագույն մաղթանքներով բացեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Ելույթ ունեցան «Վերնատուն» միության նախագահ՝ Գևորգ Սնխչյանը և միության շուրջ 35 անդամներ: Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները՝ առաջ քաշելով առկա խնդիրներն ու հարցերը: Հիմնական հարցադրումը գրքերի տպագրության խնդիրն է: Համաժողովի ավարտին տեղի ունեցավ վիրահայ թարգմանիչ, գրող, հարապարակախոս՝ Անահիտ Բոստանջյանի «Նժարի զույգ ափերի մեջ» և Գևորգ Սնխաչյանի «Ընտրանու» շնորհանդեսը և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Վերնատուն» տարեգրքի շնորհանդեսը:

Շնորահանդեսին ներկա գտնվեցին Թբիլիսիի հասարակական և պետական գործիչներ՝ մտավորականներ: Համաժողովն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հովանավարությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ: