Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Ինչպես հաղորդում են նախագահի մամլո ծառայությունից, Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):





