AM
7 Հուլիս 2011 - 14:12 AMT

Հուլիսի վերջին Էրդողանը Բաքու կմեկնի` գազային համաձայնագիր ստորագրելու

Հուլիսի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, սպասվում է, որ Բաքվում Էրդողանի այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազի փոխադրման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի:

Բացի դրանից կքննարկվի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը, կկայանա երկու երկրների Ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը