ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն չպետք է պայմաններ առաջադրի Իրան այցելելու համար, որը գործակալության անդամ է, հուլիսի 12-ի առավոտյան ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է IRNA:
Հուլիսի 11-ին իր առաջին եվրոպական շրջագայության ընթացքում Սալեհին ժամանել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, որտեղ բացել է Իրանի դեսպանատուն:
Լյուբլյանայից նա մեկնել է Վիեննա ավստրիացի գործընկեր Միխայել Շպինդելեգերի հրավերով: Այնտեղ Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարելու Շպինդելեգերի և Ամանոյի հետ:





