AM
15 Հուլիս 2011 - 14:17 AMT

Օջալանի կոչից հետո քրդամետ պատգամավորները որոշել են վերադառնալ թուրքական խորհրդարան

Թուրքիայում Ժողովրդավարական շարժում քրդամետ կուսակցության պատգամավորներն այլևս չեն հրաաժարվում պատգամավորական մանդատներից: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ, պատգամավորական մանդտաից զրկված Ահմեդ Թյուրքը, հաղորդելով, որ կուսակցության անդամները և 19 պատգամավորներ կշարունակեն իրենց գործունեությունը Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունում:

«Հանդիպելով պատգամավորների հետ` Աբդուլլահ Օջալանն ասել է, որպեսզի մենք չհրաժարվենք խորհրդարանում ժողովրդավարական պայքարից»,- ասել է Ահմեդ Թյուրքը: