AM
18 Հուլիս 2011 - 11:50 AMT

Ուկրաինան կարող է արդյունավետ աջակցել ղարաբաղյան հակամարտությանը ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ

Պաշտոնական Կիևի մասնակցությունը հազիվ թե հնարավոր լինի առանց Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան աջակցության, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի: Այդ մասին հայտարարել է «Ուկրաինական միջօրեական» հասարակական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլեգ Սմիրնովը` մեկնաբանելով Ուկրաինայի միջնորդության հեռանկարները ղարաբաղյան հակամարտության մեջ:

«Միաժամանակ, Ուկրաինան կարող է բավական արդյունավետ աջակցել բանակցային գործընթացի առաջխաղացմանը 2013-ին ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ»,- ասել է ուկրաինացի փորձագետը: Նրա խոսքով, դրա համար ուկրաինական կողմը պետք է առաջարկի հայ և ադրբեջանցի գործընկերներին կարգավորման տարբերակ, որը, ամենից առաջ, նպաստելու է խաղաղության հաստատմանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: