AM
18 Հուլիս 2011 - 15:22 AMT

Իրաքցի զինվորները մարտերի ընթացքում սպանել են առնվազն 30 իրանցի զինվորների

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հուլիսի 16-18-ին Սուլեյմանիա գավառի սահմանամերձ գոտում ծանր մարտեր են ընթացել իրանական բանակի ստորաբաժանումների և Քուրդիստանի Ազատ կյանք կուսակցության ապստամբների միջև:

Իրաքի Aswat al-Iraq գործակալությունը գրում է, որ մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 30 իրանցի զինվոր:

Իրանական ԶԼՄ-ները հաստատում են միայն մեկ իրանցի զինվորի մահվան փաստը:

Սպանված քրդերի քանակն անհայտ է, հաղորդում է MIGnews-ը: