AM
22 Հուլիս 2011 - 12:32 AMT

ԵՄ փորձագետները ՏՄՊՊՀ հետ համատեղ սեմինար կանցկացնեն Կոտայքի և Արմավիրի մարզերում

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետները ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կանցկացնեն հերթական սեմինարը` Կոտայքի և Արմավիրի մարզերում, հայտնում է հանձնաժողովի մամլո ծառայությունը:

Հուլիսի 26-ին նախատեսվում է աշխատանքային խմբի այցը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Միջոցառմանը ներկա կլինի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, Հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:

Հուլիսի 27-ին աշխատանքային խումբը կայցելի քաղաք Արմավիր, որտեղ միջոցառմանը ներկա կլինեն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մարզերում անցկացվող սեմինարը վերաբերելու է պետական օժանդակության հիմնական չափանիշների թեմային: Պետության կողմից տնտեսվարողներին տրվող ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության օրինականության վերաբերյալ քննարկումները կլինեն միջոցառման օրակարգում: ԵՄ փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության վերաբերյալ իրական գործեր: