AM
26 Հուլիս 2011 - 05:56 AMT

Ըստ չհաստատված տվյալների, ՃՏՊ հետևանքով Վրաստանի տարածքում զոհվել են Հայաստանի քաղաքացիներ

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Վրաստանի տարածքում զոհվել են Հայաստանի քաղաքացիներ: Պատահարը տեղի է ունեցել հուլիսի լույս 26-ի գիշերը: Ըստ նախնական տվյալների, երթուղային տաքսու վարորդը քնել է ղեկի մոտ, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակած մաս: Արդյունքում զոհվել է Հայաստանի մի քանի քաղաքացի՝ 3 կամ 4 հոգի: Տուժել է նաև մի երեխա՝ վնասվել է նրա ողնաշարը: