AM
26 Հուլիս 2011 - 07:06 AMT

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հայ զբոսաշրջիկներ չեն զոհվել

Երեքշաբթի առավոտյան հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող երթուղային տաքսին ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել Վրաստանի տարածքում: Տուժել է 13 ուղևոր: ՃՏՊ տեղի է ունեցել Քութայիսի քաղաքից ոչ հեռու, հայտնում է Վրաստանի պարեկային ոստիկանությունը:

Հայ զբոսաշրջիկները մեկնում էին Քոբուլեթի: Բոլոր 13 ուղևորները տեղափոխվել են Քութայիսի հիվանդանոց, բոլորը ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վրաստանի պարեկային ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը, հայտնում է «Ինտերֆաքսը»: