AM
26 Հուլիս 2011 - 09:32 AMT

Ընթացիկ ամսում Հայաստանի 11 քաղաքացիներ ընդունել են Վրաստանի քաղաքացիությունը

Ընթացիկ ամսում Հայաստանի 11 քաղաքացիներ ընդունել են Վրաստանի քաղաքացիությունը: Ընդհանուր առմամբ հուլիսին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել օտարերկրյա պետությունների 116 քաղաքացիների: Վրաստանի նախագահն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Վրաստանի քաղաքացիություն ստացածներից 91 բնակվում է Ռուսաստանում, նրանց մեծ մասն ազգությամբ վրացիներ են: Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել նաև Ղրղզստանի՝ 2, Եգիպտոսի՝ 2, Մոլդովայի՝ 2 քաղաքացիների, ինչպես նաև Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Իռլանդիայի, Ղազախստանի, Թուրքիայի ու Իսրայելի մեկական քաղաքացիների, հայտնում է apsny.ge-ն: