AM
28 Հուլիս 2011 - 12:59 AMT

Հայ և ռուս զինվորականները հստակեցնում են համատեղ քայլերը

Հուլիսի 27-ին Մոսկվայում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի աշխատանքային հանդիպումները ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղարի հետ հանդիպման ընթացքում քնարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության խնդիրներ, ինչպես նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ «Կովկաս-201» զորավարժության նախապատրաստման աշխատանքները:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ քննարկումներն ընդգրկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային համագործակցության հարցերի լայն շրջանակ, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: