AM
29 Հուլիս 2011 - 09:00 AMT

Պայթեցվել է Իրանից Թուրքիա բնական գազ առաքող գազատարը

Հուլիսի 29-ի վաղ առավոտյան պայթեցվեց Իրանից Թուրքիա բնական գազ առաքող գազատարը, հայտնում է Mehr գործակալությունը:

Ըստ գործակալության, գազի առաքումը դադարեցվել է: Հրդեհը մարվել է: Այժմ կատարվում են վերականգնողական աշխատանքներ, որը վնասվել էր հրդեհի արդյունքում:

Իրանն ամեն օր շուրջ 30 մլն խմ բնական գազ է արտահանում Թուրքիա: 2009թ. Իրանն օրական արտահանել է միջինը 21 մլն խմ գազ:

Իրանին են պատկանում Ռուսաստանից հետո աշխարհում քանակով երկրորդ պաշարները և դեպի Թուրքիա գազի երկրորդ խոշոր մատակարարն է: