AM
29 Հուլիս 2011 - 15:22 AMT

ԼՂՀ զորամասերից մեկում շարքային զինծառայողը ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում

Այսօր ժամը 06:45-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը (ծնված` 1992թ.) մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:

Փաստի առթիվ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։