AM
9 Օգոստոս 2011 - 11:02 AMT

Նիժնի Նովգորոդում զինված հարձակում է կատարվել Հայաստանի բնակչի վրա

Օգոստոսի 8-ին ժամը 00:30-ին Նիժնի Նովգորոդում զինված հարձակում է կատարվել Հայաստանի բնակչի վրա: Այդ մասին ասվում է Նիժեգորոդսկի շրջանի ՆԳՊՎ արտագերատեսչական պահպանության վարչության կայքում: Ըստ տեղեկատվության, հինգ հարձակվողները, սպառնալով դանակով ու արմատուրայի բեկորով, զոհից խլել են պայուսակը փաստաթղթերով, 4 000 ռուբլով, բջջայինով, ոսկե զարդերով, МР3-նվագարկիչով: Փաստով կատարվում է նախնական ստուգում: