AM
10 Օգոստոս 2011 - 06:26 AMT

Դատարանը Անաստաս Միկոյանի թոռից 10 միլիոն դոլար կգանձի՞

ՌԴ «Ռոսիմուշչեստվոն» դիմել է դատարան Անաստաս Միկոյանի թոռանը՝ Իվանին, պատկանող «Սելտեխստրոյ» ընկերությունից 10 մլն դոլար գանձելու հայցով՝ Վանինո նավահանգստի վաճառքի համար հայտարարված մրցույթը տապալելու համար: Ըստ գերատեսչության, «Սելտեխստրոյ» ընկերությունը նման գումար է պարտք մնացել նավահանգստի բաժնետոմսերի վաճառքի համար դրամական փոխանցումները ուշացնելու համար: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: Ավելի վաղ «Սելտեխստրոյ» ընկերության համասեփականատեր Միկոյանը, հրաժարվելով գնել նավահանգիստը, արդեն շուրջ 3 մլն դոլար կանխավճար էր կորցրել:

2011թ. հուլիսին հայտնի դարձավ, որ Հեռավոր Արևելքում գտնվող Վանինոյի վաճառքի աճուրդը, որը մայիսին շահեց Իվան Միկոյանը, ձախողվեց: Ձեռնարկատերը, որը պաշտոնյաներին Վանինոյի համար խոստացել էր ռեկորդային 10,8 մլրդ ռուբլի, չգնեց նավահանգիստը՝ հայտարարելով միայն, որ այն նման արժեք չունի:

Ըստ նրա, հրաժարվելու պատճառը «լիարժեք տեղեկատվության պակասն էր աճուրդից առաջ, ինչպես նաև ակտիվի աուդիտը, որ աճուրդից հետո արդեն անց են կացրել, «Սելտեխստրոյի » աշխատակիցներն արդեն աճուրդից հետո: Աճուրդը տեղի ունեցավ մայիսի 19-ին:

Միկոյանի ընկերության հետ մինչև վերջ պայքարեց «Սիբուգլմետը»: Արդյունքում, աճուրդի ժամանակ արվեց մոտ 700 քայլ՝ յուրաքանչյուրը 10 մլն ռուբլի, իսկ ակտիվի գինն աճեց սկզբնական 934 մլն ռուբլուց ավելի քան 11 անգամ: Նշենք, որ Վանինոն երկրի 10 խոշորագույն նավահանգիստների թվում է: