AM
16 Օգոստոս 2011 - 08:49 AMT

Գերմանիան կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին խստացնել պատժամիջոցները Սիրիայի դեմ

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերադառնալ Սիրիայում իրավիճակի քննարկմանը՝ Լաթակիայում կառավարական ուժերի գործողությունների կապակցությամբ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, քաղաքի վրա հարձակման արդյունքում զոհվել է արդեն 31 մարդ: Համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն: Ըստ նրա, Լաթակիայի դեմ տանկերի ու ռազմական մոտորանավակների կիրառումը ծանրակշիռ առիթ է Եվրամիության կողմից պատժամիջոցների խստացման համար:

«Բռնությունը արդարցում չունի բարոյականության ու միջազգային իրավունքի տեսակետից»,-ասել է Անդրեաս Պեշկեն:-Մենք հանդես ենք գալիս Սիրիայի իրավիճակը ԱԽ-ում կրկին քննարկելու օգտին»: Տեղաբնակները հաղորդում են Լաթակիայի սունիների թաղամասերի գնդակոծման մասին, հայտնում է ՌԲԿ-ն:

Սիրիայի նավահանգստային Լաթակիա քաղաքից հաղորդագրություններ են ստացվում նոր հրաձգության ու բախումների մասին: Ըստ իրավապաշտպանների, վերջին օրերին քաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել: Բանակի ստորաբաժանումները մտել են Հոմս նահանգի մի շարք քաղաքներ: Հաղորդագրություններ են ստացվում առ այն, որ զինվորականները կրակ են բացել պաղեստինցի փախստականների շրջանում, որտեղ շուրջ 10 000 մարդ է գտնվել: Որոշ տվյալներով, նրանցից կեսը արդեն լքել է ճամբարը:

Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների ու միջազգային դավադրության դեմ: