Քրդերին ավելի կոշտ մեթոդներով ճնշելու համար զսպող գործոն է հանդիսանում Ռամադանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ, հաղորդում է Hurriyet Daily News-ը: «Ռամադանից հետո մենք առավել կոշտ միջոցներ կկիրառենք Քրդստանի աշխատանքային կուսակցության ճնշման համար»,-ասել է վարչապետը:
Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր:





