«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է էսսեների մրցույթ` «Ես չեմ լքի իմ փոքրիկ երկիրը, որ այն չդառնա ավելի փոքր» թեմայով: Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ: Լավագույն 12 աշխատանքների հեղինակները սեպտեմբերի սկզբին կմասնակցեն եռօրյա ճանապարհորդության ողջ Հայաստանով: Գիշերակացը` վրաններում:
Էսսեներն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ներառյալ` [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակում հեղինակները պետք է նշեն իրենց անունը, ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը: Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 12 տառաչափով 1 տպագիր էջը:





