AM
29 Օգոստոս 2011 - 06:28 AMT

Լվովում վերականգնում են հայկական տաճարի որմնանկարը

Վերականգնիչների լեհ-ուկրաինական խումբն աշխատում է Լվովի հայկական տաճարի արևմտյան մասում Յան Հենրիկ Ռոզենի որմնանկարի վերականգնման վրա, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Այն ամենը, ինչ կարելի է վերանորոգել, մենք վերանորոգում ենք: Սակայն կան կորած հատվածներ և ուստի հարկ է լինում իրականացնել վերականգնում»,- հայտարարել է Վարշավայի Արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Իոննա Չերինխովսկայան:

Լվովի քաղաքային խորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն նշել է, որ տաճարի բեմի և որմնանկարի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2012-ի ամռանը: