AM
30 Օգոստոս 2011 - 07:54 AMT

Ուկրաինան փոխում է լեզվական քաղաքականությունը՝ երաշխավորելով երկրում նաև հայոց լեզվի ազատ օգտագործում

Ուկրաինացի պատգամավորներ Վադիմ Կոլսնիչենկոն և Սերգեյ Կիվալովն Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են «Պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին» օրինագիծը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Օրինագծում Սահմանադրությանը համապատասխան որոշվում է Ուկրաինայի լեզուների կիրառման կարգը և սկզբունքները:

Օրինագծի համաձայն, Ուկրաինայի տարածքում երաշխավորվում է տարածաշրջանային լեզուների ազատ օգտագործում, որոնց մեջ մտնում են ռուսերենը, բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, մոլդավերենը, գերմաներենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը և այլն:

Օրինագիծը նախատեսում է կրթություն ստանալու հնարավորություն պետական և տարածաշրջանային լեզուներով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով: