Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ ինչպես և խոստացել էին, Ծիծեռնակաբերդի խճուղին սեպտեմբերի 1-ից բաց կլինի երթևեկության համար: PanARMENIAN.Net-ի թղթակցին վարչությունից տեղեկացրեցին, որ ընդհանուր առմամբ շինարարական աշխատանքները պլանավորում են ավարտել մինչև սեպտեմբերի 15-ը: Ընթացող աշխատանքները, վարչության ներկայացուցչի խոսքերով, երթևեկությանը չեն խոչընդոտի:





