«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների համաձայն, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների կողմից փորձ է արվում ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի բացման շրջանակներում, որը նախատեսված է սեպտեմբերի 13-ին, կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Միջազգային դիվանագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ նման հանդիպումը ընթացիկ շրջանում ԼՂ հարցը լուծելու վերջին շանսն է, քանի որ հայտնի չէ, թե սեպտեմբերին ՀՀ-ում ինչ զարգացումներ տեղի կունենան և բացի այդ, առաջիկայում ընտրություններ են սպասվում նաև ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներում»,- նշում է թերթը:
Նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:





