Վերջին շաբաթվա ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ 57 միլիոն դրամի բենզին յուրացնելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է «Առավոտը», Ստեփան Կարախանյանը ցուցմուն է տվել Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դեմ, ինչի արդյունքում վերջինիս երեկ օգոստոսի 30-ին ձերբակալեցին:
Հարկ է նշել, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, ոստիկանության 6-րդ վարչությունը վերջին ամսվա ընթացքում ստուգումներ է անցկացրել Ճանապարհային ոստիկանության համակարգում: Նրանց տվյալների համաձայն, հայտնաբերված խախտումների թվում է ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Սերգեյ Կարախանյանի կողմից 40 տոննա բենզինի յուրացումը: Նույն այդ ԶԼՄ-ների համաձայն, Ճանապարհային ոստիկանության ստուգումների ետևում կանգնած է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը ցանկանում է ամեն գնով հասնել Մարգար Օհանյանի հրաժարականին:





