AM
2 Սեպտեմբեր 2011 - 14:20 AMT

Լեռնային Ղարաբաղ. Առաջին 20 տարիները

Սակայն տաբեր միջնորդներ նախանձելի համառությամբ խոսում են տարբեր հիմնային սկզբունքների, նախնական պայմանավորվածությունների մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ձևակերպումներ, որոնցում, ուշադիր նայելու դեպքում, չկա հակամարտությունը լուծելու իրական ցանկություն: Կոպիտ ասած, այս հակամարտությունը սկսվել է դեռ 1918-ին, երբ իշխանության գլուխ անցնելուց հետո բոլշևիկյան կովկասցի թաթարները, որոնք ավելի ուշ դարձան «ադրբեջանցիներ», հավակնություններ ներկայացրեցին հայկական տարածքների վերաբերյալ` Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի: Թե ինչը որոշիչ դեր խաղաց ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու գործում, Բաքվի նավթը, քեմալական Թուրքիայի հետ համաձայնությունը, հիմա արդեն կարևոր չէ: Գլխավորը, որ բոլշևիկներն իրենց չպատկանող տարածքները տնօրեցին իրենց ցանկությամբ` անտեսելով ժողովորդի կամքը:Նման որոշումների վերջը միշտ բերում է արյունահեղության: Հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո թվում էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վիճելի հարցերի կարգավորումը մի քանի ամիսների գործ է: Սակայն պաշտոնական Բաքուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեցին, որ նավթը վեր է միջազգային իրավունքից:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը և գործարկումը պետք է միայն հաստատեր դա, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ կանգ է առնում և անցնում է բավական անհանգիստ երթուղով: Բայց նման մանրուքները չեն հետաքրքրում Ադրբեջանին, առավել ևս` Թուրքիային: Վրաստանի դերն այս նախագծում աննախանձելի է` նա պետք է որպես տարածք, որի միջոցով անցնում է նավթատարը:Ցանկացած ձգձգված հակամարտություն ունի ճյուղեր, որոնք հիշում են այն ժամանակ, երբ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտնում: Դա յուրօրինակ հիշեցում է բաց թողնված հնարավորությունների, կողմերից մեկի չիրականացված հույսերի մասին: Դրա հետ կապված հիշում ես Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև Քի Ուեսթում կայացած բանակցությունների 10-ամյակը: Այդ բանակցությունները բոլոր նախկինների նման չէին կարող ավարտվել ինչ-որ համաձայնագրի ստորագրմամբ:

2001-ին, ինչպես և հիմա ,խոսում էին հայ և ադրբեջանական հասարակությունների` փոխզիջմանը պատրաստ չլինելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ քաղաքական կամք դրսևորելու կողմերի անկարողության մասին: Եվ ոչ ոք չէր փորձում լսել գլխավոր շահագրգիռ կողմին` Ղարաբաղի ժողովրդին և իշխանություններին: Լիովին հավանական է, որ գործընթացում ԼՂՀ բացակայությունն այն արգելքն է, որը թույլ չի տալիս կողմերին հանգել համաձայնության: Ընդ որում հիմա իսկական խաղաղ պայմանագրի մասին արդեն ոչ ոք չի մտածում. հակամարտող կողմերի բոլոր մտադրություններն ուղղված են նրան, որպեսզի հնարավորինս քիչ բան կորցնեն` նույնիսկ փոխարենը ոչինչ չստանալով:

Խոսելով կողմերի պատրաստ չլինելու, վստահության միջոցների ամրապնդման շուրջ աշխատանքների մասին, որոնք երբեք էլ չեն եղել, պետք է ասել, որ հիմա հայկական և ադրբեջանական հասարակություններն ավելի հեռու են Ղարաբաղի շուրջ համաձայնության հանգելուց, քան երբևէ: Բաքվի օրեցօր ուժեղացող հակահայկական քարոզչությունը կարող է հանգեցնել Հայաստանում և ԼՂ-ում հակաադրբեջանական քարոզչության պոռթկման: Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես գլխավոր միջնորդ և խաղաղապահ, ցավոք սրտի, սահմանափակվում է զուսպ լինելու կոչերով: Խոսք չկա, ՄԽ-ն իր մանդատի ընթացքում արել է թեկուզ մեկ, բայց շատ կարևոր բան` թույլ չի տվել, որ պատերազմ բռնկվի: Այնուամենայնիվ Բաքուն պահանջում է Մինսկի խմբից, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունից անհնարինը. հանձնել ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքները և բնակության վայրեր վերադարձնել ադրբեջանցի փախստականներին: Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների մասին չգիտես-ինչու բոլորը մոռացան, թեև չէին էլ հիշում: Միայն մեկ անգամ Բերնար Ֆասյեն Երևանում մամլո ասուլիսում մի քանի տարի առաջ ասաց, որ երբ համանախագահները խոսում են փախստականներին վերադարձնելու մասին, նրանք նկատի ունեն երկու կողմերը: Բնականաբար Ֆասյեի խոսքերն Ադրբեջանում դժգոհության ալիք առաջացրեցին, և դժբախտաբար հայ փախստականների մասին բարեհաջող կերպով մոռացան:

Սակայն հիմա եթե համանախագահ-երկրների իսկապես շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, ավելին է պետք, քան պատերազմի կանխարգելումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի հակամարտության լուծման փորձը չի համապատասխանում մեկ ուրիշին, դա ճշմարտություն է , որը պետք է հիշել և հետևել դրան: Կիպրոսի հարցը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև հարաբերություններն անհնար է կիրառել ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ: Չեն համընկնում նաև տարբեր մոդելներով կարգավորման միջոցները: Ձգձգված հակամարտությունները վտանգավոր են նրանով, որ երբեմն դժվար է որոշել թեժ փուլի անցնելու դրանց ժամանակը:

Ոչ մի հակամարտություն, հատկապես ղարաբաղյան հակամարտությունը, չի կարող կարգավորվել երկու իրարամերժ սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի: Միակ սկզբունքըմ որը կարող է հիմնարար լինիել, ազգի ինքնորոշման իրավունքն է: Մնացած ոչ մի բան նշանակություն չունի: Կրկնենք ևս մեկ անգամ, հակամարտություն չկա, կան Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական և էներգետիկ շահերը: Նույն Ռուսատանը և Արևմուտքը չեն կարող աչք փակել նրա վրա, որ ԼՂՀ գործում է որպես անկախություն պետություն արդեն 20 տարի: