AM
5 Սեպտեմբեր 2011 - 08:12 AMT

Պոտենցիալ կապալառուները ծանոթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում 2011թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (Հատված 1), Երևան-Արարատ Մ2 ճանապարհի կմ 9+312 –ից մինչև կմ 47+400 (Հատված 2) և Երևան-Աշտարակ Մ1 ճանապարհի կմ 18+370-ից մինչև կմ 29+773 (Հատված 3) վերակառուցում և բարելավում» մրցույթի նախամրցութային կոնֆերանսը, որը վարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ-ի կողմից ծրագիրը ներկայացվելուց հետո, հանգամանալից պարզաբանումներ են տրվել հետաքրքրված կազմակերպությունների հնչեցրած հարցերին:

Հաջորդ օրը`սեպտեմբերի 3-ին, հետաքրքված կազմակերպությունների ներկայացուցիչները`ԾԻԿ-ի ղեկավարության և մասնագետների ուղեկցությամբ, այցելել են վերակառուցման ենթակա ճանապարհահատվածներ, տեղում ծանոթացել վերակառուցման տեխնիկական լուծումներին: Տրված պարզաբանումների ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել շինարարության ժամանակ հնագիտական հատվածների պահպանման գործընթացներին: