AM
5 Սեպտեմբեր 2011 - 08:13 AMT

Սիրիացի ապստամբների ահաբեկչական գործողության արդյունքում 9 մարդ է զոհվել

Սիրիայում վեց զինվոր և երեք խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնվելով գրոհայինների դարանում, ևս 17 հոգի վիրավորվել է: Ըստ SANA-ի, գրոհայինները դարանակալել էին ավտոբուսը Համա քաղաքից ոչ հեռու, որտեղ ապստամբների դիրքերն ամուր են:

Սիրիան հայտարարում է, որ հարձակումը կատարել են զինված խմբավորումները, որոնք գործում են նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության նպատակով: Իրենց հերթին, ապստամբները հայտարարում են իշխանությունների գործողությունների զոհերի մասին, հայտնում է BBC-ին:

Ընթացիկ տարվա մարտից Սիրիայում ընթանում են զանգվածային հակակառավարական ցույցեր, զոհվել են հարյուրավոր ցուցարարներ: Ցույցերը ճնշելու համար կիրառվում է ծանր տեխնիկա և նույնիսկ հրետանի:

Ցուցարարների դեմ վերջին խոշոր գործողությունն անց է կացվել Լաթակիա քաղաքում՝ մի քանի մարդ զոհվել է, շուրջ 5 հազար պաղեստինցի փախստական ստիպված է եղել լքել սեփական տները: