AM
5 Սեպտեմբեր 2011 - 09:21 AMT

Ավտոմեքենան շրջվել է ձորը. կա մեկ զոհ

Սեպտեմբերի 4-ին` ժամը 11.16-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա մեկ զոհ: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի hրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Վարագավան գյուղից 700 մ հեռավորության վրա, դեռևս չպարզված հանգամանքներում, «Հովեր» մակնիշի 14 ՕՍ 892 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, որի հետևանքով վարորդը` Երևան քաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 1981թ. ծնված Արմեն Արզումանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղի ուժերով Ա.Արզումանյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության կողմից հիվանդանոց տեղափոխելիս մահացել: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքնան դուրս է բերվել ձորից և հանձնվել իրավապահ մարմիններին: