AM
7 Սեպտեմբեր 2011 - 16:34 AMT

Այսօր կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը

Այսօր` սեպտեմբերի 7-ին, կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի հետագա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր: