AM
8 Սեպտեմբեր 2011 - 13:35 AMT

Իսրայելի ՊՆ. Իսրայելը չի պատրաստվում Թուրքիայի թշնամին դառնալ

Իսրայելը չի պատրաստվում Թուրքիայի թշնամին դառնալ, իսկ ծագած հակամարտությունը ժամանակի ընթացքում կհարթվի: Այդ մասին Ռեշեթ-Բեյ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:

«Ոչ մի ներողություն, որի հարցում պնդում է Թուրքիան, պետք չէ հայցել, Անկարայի պահանջը երկերեսանիություն է»,- հայտնել է Էհուդ Բարաքը` ափսոսանք հայտնելով 2010թ. թուրքական քաղաքացիների մահվան կապակցությամբ, հաղորդում է ZMAN-ը: