Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը առաջադրել է պլան, որը ներառում է անհրաժեշտ միջոցներ` ուղղված «Թուրքիայի ագրեսիվ հռետորության» դեմ, հաղորդում է ZMAN-ը:
Ծրագիրը կազմված է մի քանի փուլերից, որոնցից առաջինն իսրայելցիների համար նախազգուշացումների հրապարակումն է, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա:
ԱԳՆ ծրագրի երկրորդ փուլը ներառում է համագործակցություն թուրքերի պատմական ախոյանների` հայերի և քրդերի հետ: Ըստ ունեցած տվյալների, Լիբերմանը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպել տեղի հայկական լոբբիի առաջնորդների հետ: Նախարարը պլանավորում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարության հետ` նրանց հետ բոլոր մակարդակներում կապերն ամրապնդելու նպատակով, մասնավորապես, ռազմական օգնության հարցերում:
Լիբերմանի պլանի վերջին փուլը ենթադրում է վերահսկողության հաստատում և արագ արձագանք, հատկապես միջզագային ատյաններին իրազեկում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման ցանկացած դեպքի ժամանակ:
Թուրքական ռազմական հրամանատարությունը մշակել է նոր ռազմածովային ռազմավարություն, որը կոչվում է «Բարբարոսայի գործողություն` Էգեյան վահան»: Այս ռազմավարության շրջանակներում թուրքական նավատորմը հեռացնելու է ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից և ուղորդելու է Միջերկրական ծովի արևելյան շրջան: Անկարան զգալի ուժեր է հավաքելու Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ:





