ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի կարծիքով, հեղափոխությունն Իրանում ժամանակի խնդիր է, քանի որ իրանական ընդդիմությունը կօգտագործի Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի և Սիրիայի փորձը, հաղորդում է Ռոսբալտը:
«Ըստ իս, դրա ապացույցները մենք տեսանք Իրանում վերջին ընտրությունների ժամանակ: Իրանում կար մի շարժում, որը բարձրացնում էր նույն հարցերը, որոնք բարձրացվում էին մյուս երկրներում»,- նշել է նա:
2009 թվականին` Իրանի նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երկրում հզոր բողոքական ալիք բարձրացավ: Թեկնածուներից մեկը իշխանություններին մեղադրեց ընտրությունների արդյունքների կեղծման մեջ` հօգուտ Մահմուդ Ահմադինեժադի և ժողովրդին կոչ արեց բողոքել: 2011 թվականին Իրանում զանգվածային ակցիաներ կայացան` ի օժանդակություն Եգիպտոսի և Թունիսի ժողովուրդներին:





