AM
10 Սեպտեմբեր 2011 - 09:45 AMT

Մեկ շաբաթում Ադրբեջանը խախտել է հրադադարը 230 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ՊԲ դիրքապահները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը: