Այսօր Նյու Յորքում կբացվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանը, որտեղ կնախագահի քաթարցի դիվանագետ Նասեր Աբդել Ազիզ ան Նասերը:
66-րդ նստաշրջանի օրակարգում 168 կետ կա:
Ավանդաբար տեղի կունենա ընդհանուր քաղաքական բանավեճ, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը:
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա միջուկային անվտանգության գծով հանդիպում, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպում, նվիրված Դուրբանի հռչակագրի ու Գործողությունների ծրագրի ընդունման 10-ամյակին:
Սեպտեմբերի 19-20-ին ԳՎ նստաշրջանում տեղի կունենա ոչ վարակիչ հիվանդությունների շուրջ բարձր մակարդակի խորհրդակցություն:





