AM
13 Սեպտեմբեր 2011 - 09:14 AMT

Կարինե Ղազինյանը որպես Բրիտանիայում ՀՀ դեսպան իր համատարմագրերի պատճենն է հանձնել Սայմոն Մարտինին

Սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավար Սայմոն Մարտինին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվեց հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն), հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից: