Թուրքիայի վարչապետի կոշտ հայտարարություներն ապագա «Ազատության տորմիղին» աջակցելու վերաբերյալ համաձայնեցված են Սպիտակ տան հետ: Այդ մասին SalamNews-ին է հայտարարել Ռուսաստանին իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը: «Կարծում եմ, որ այդ ամենն արվում է Սպիտակ տան հետ անդրկուլիսյան համաձայնությունների հիման վրա: Թուրքիայի ձեռքերով Սպիտակ տունը ցանկանում է ձեռնամուխ լինել Իսրայելի կազմալուծմանը»,-ասել է Ջեմալը:
Անդրադառնալով Պաղեստինի ճանաչման հարցին՝ նա նշել է, որ դա չի բացառվում, սակայն Իսրայելը ցանկացած դեպքում չի ճանաչում ՄԱԿ-ի ԳՎ որոշումը:
«Պաղեստինի անկախության ճանաչումը պատերազմի կհանգեցնի, հավանաբար, նկատի ունեն, որ Պաղեստինի իրավաբանական ճանաչումը լուրջ բախումների և նույնիսկ պատերազմի կհանգեցնի: Դա շատ հարմար պատրվակ է»,-ասել է նա: Ջեմալը նաև նշել է, որ պաշտոնական Անկարան պատերազմից խուսափելու շանս չունի:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերություներում հերթական լարվածությունն է առաջացել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ «Ազատության տորմիղի» վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի վերաբերյալ: Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ Անկարան կնվազեցնի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ մինչև 2-րդ աստիճան:





