Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը հայտարարել է, որ իր երկրի քաղաքականությունը Թուրքիայի հարցում չի փոխվել և Իսրայելի ու Թուրքիայի ժողովրդների միջև ամուր բարեկամություն կա:
Պատասխանելով թուրք-իսրայելյան հարաբերությունների մասին հարցին MSNBC հեռուստաալիքի եթերում, Օրենն ասել է. «Ցանկանում ենք կրկին բարեկամանալ Թուրքիայի հետ: Քաղաքականությունը Թուրքիայի հարցում չի փոխվել»,-հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերություներում հերթական լարվածությունն է առաջացել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ «Ազատության տորմիղի» վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի վերաբերյալ: Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ Անկարան կնվազեցնի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ մինչև 2-րդ աստիճան:





