Ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն իր հստակ դիրքորոշումն արտահայտի ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Էլդար Իբրահիմովը, հաղորդում է 1news.az-ը:
«Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն դեռևս ոչ մի բանաձև չի ընդունել այդ հարցի վերաբերյալ: ԵԱՀԿ ԽՎ-ում մեր երկրի պատվիրակությունն առանձնապես կարևորում է նման փաստաթղթի ընդունումը»,- հայտնել է Իբրահիմովը:
Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկվելու է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում, եթե դրան լուրջ հանգամանքներ չխոչընդոտեն:





