AM
14 Սեպտեմբեր 2011 - 07:56 AMT

Ղարաբաղում վնասազերծվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը

ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունների շնորհիվ Ասկերանի շրջանում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական գործողություն էր իրականացնում շփման գծում:

Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Met-ի թղթակցին հավաստի աղբյուրներից, սարքը ոչնչացվել է:

«Դա վկայում է հակառակորդի սարքերի «տեխնիկական զարգացվածության» մասին: Մենք մեր սարքերի տեխնիկական զարգացման մասին կխոսենք սեպտեմբերի 21 ռազմական շքերթի ժամանակ», – հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա, զորահանդեսի ժամանակ կներայացվեն հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը:

Մնացած մանրամասները դեպքի վերաբերյալ ավելի ուշ կհայտնի ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը :