Օգոստոսի 21-ից բացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը կշարունակի Կասյան փողոցի վերջնամասում իր դռները բացել գյուղացիների ու գնորդների համար: Ինչպես նախորդ շաբաթ – կիրակի օրերին սեպտեմբերի 17-ին և 18-ին ևս գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել տոնավաճառում: Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ գյուղատնտեսական մթերքների վաճառքը կթույլատրվի միայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) տված տեղեկանքների հիման վրա, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:





