Կասկած չկա, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստում պետությունների մեծամասնությունն աջակցելու են պաղեստինցիների պահանջին, քանի որ այսօր արաբները զանգվածային կարգով դուրս են գալիս համաշխարհային քաղաքականության ասպարեզ, ուստի նրանց մտադրությունները և ցանկությունները չի կարելի այլևս անտեսել, գրում է բրիտանական The Guardian-ը: «Իսրայելի հայտնվելն աշխարհի քարտեզին ունի ակնհայտ հակաիմպերիալիստական արմատներ, իսկ պաղեստինյան հարցն իրենից ներկայացնում է ժողովուրդների ինքնորոշման գործընթացի անավարտ փուլ»,- նշվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակ Պանկաջա Միշրայի կարծիքով, Իսրայելը երբեք դեռ իրեն այդքան միայնակ չէր զգացել: «Հրեական պետության արևմտյան դաշնակիցները նույնպես արագ թուլանում են: Իսրայելական առաջնորդներն այսօր զգում են իրենց, ինչպես նվաճված ամրոցում բնակչության բողոքի ակցիաների պատճառով, որոնք պահանջում են սոցիալական արդարություն»:
Հենց դրա արդյունքում, Միշրայի կարծիքով, ժողովրդավարական հասարակությունն այսօր հանդես է գալիս Հորդանան գետի Արևմտյան աճին և Գազայի հատվածում պաղեստինական հողերի իսրայելական բռնազավթման դեմ:





