Եվրամիությունը հուսով է, որ կհամոզի Պաղեստինի ազգային վարչակազմին (ՊԱՎ) հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, հայտնում է «Ռոյթերսը»՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Որպես այլընտրանք ԵՄ-ն առաջարկում է ընդլայնել ՊԱՎ լիազորությունները ՄԱԿ-ում:
Առաջարկի մշակմամբ զբաղվում է ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ասվում է, որ խոսքը լիարժեք անդամակցությանը չի վերաբերում:
Ներկայումս ՊԱՎ-ը ներկայացված է ՄԱԿ-ում Պաղեստինի ազատագրման կազմակերպությամբ, որը դիտորդի կարգավիճակ ունի:
Ինչպես սեպտեմբերի 16-ին գրել է «Հաարեցը», Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նույնպես կողմ է ՊԱՎ լիազորությունների ընդլայնմանը: Իսրայելը դեմ է Պաղեստինի անկախության ճանաչմանը և պնդում է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով:





