«Ցեպելին Արմենիա» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով Caterpillar ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, Caterpillar ընկերության հետ համատեղ սեպտեմբերի 18-ից 21-ը անցկացնելու է է Հանքարդյուանահանման սեմինար և դեմո ցուցադրություն Քաջարան քաղաքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Հրավիրվածների թվում են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստասնի և այլ երկրների խոշոր հանքարդյունահանող ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Սեմինարը ավանդույթ է ուժեղ հանքարդյունահանում ունեցող երկրենրի Ցեպելին ներկայացուցչությունների համար: 2009թ-ին այն անցկացվել է Ռուսաստանի Ապատիտ քաղաքում (Appatit mine): 2010 թվականին` Ուկրաինայի Կոմսոմոլսկ Դնեպրի վրա քաղաքում(Poltavskiy GOK):
Սեմինարը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրների հանքարդյունահանողներին ներկայացնել Caterpillar ընկերության նորագույն արտադրանքները, տեղում հնարավորություն ունենալ ստանալ հուզող հարցերի պատասխանները, իսկ դեմո ցուցադրության նպատակն է աշխատանքի մեջ ցուցադրել տեխնիկայի հնարավորությունները:





