Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն հանդես է եկել սուր քննադատությամբ ռուսական ղեկավարության օգտին: Ինչպես հաղորդում է Vesti.md-ն, դժգոհության պատճառ է դարձել ուղերձը, որը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հղել է մերձդնեստրյան «Նորացում» կուսակցության առաջնորդ Անատոլի Կամինսկուն: Կիրտոակեն հայտարարել է, որ այս ուղերձում «Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է Մերձդնեստրը»: Դրա հետ կապված քաղաքապետը հանդիմանել է ռուսական ղեկավարությանն անհետևողականության մեջ, նշելով, որ ձևականորեն Ռուսաստանը չի ճանաչում Մերձդնեստրը, իսկ փաստացի բարեկամական հարաբերությունների մեջ է չճանաչված պետության ղեկավարների հետ: «Մեզ ապտակել են: Ես ցանկանում եմ տեսնել Մոլդովայի պետականության պաշտպանների արձագանքը: Մեր արժանապատվությունը չի չափվում կիլովատերով և գազի խմ-երով»,- ասել է Կիրտոակեն:





