AM
20 Սեպտեմբեր 2011 - 08:04 AMT

«Արաբական գարունը» խթանել է վերականգնողական էներգիայի մասին բանավեճերը

Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (IBR) վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հուզումների եւ նավթի գների վրա դրանց ազդեցության հետեւանքով, գործարարների 44%-ը այժմ կաջակցեր վերականգնողական էներգիայի ոլորտում պետական ներդրումների ավելացմանը:

Ինչպես բարձրացավ «արաբական գարնան» ալիքի ուժգնությունը, այնպես ել նավթի գինը. Բրենթ մակնիշի նավթի գինը ապրիլին բարձրացավ ընդհուպ մինչեւ 125 ԱՄՆ դոլար մեկբարելի դիմաց, եւ այսօր էլ նրա գինը մնում է 110 ԱՄՆ դոլարից բարձր, մինչդեռ տարվա սկզբին դրա մեկ բարելը արժեր 85 ԱՄՆ դոլար: Նավթի մատակարարման ավելացմանշուրջ ՕՊԵԿ երկրների անհամաձայնությունները համոզեցին Միջազգային էներգետիկ գործակալությանը իր ռազմավարական պաշարներից շուկա արտահանել ավելի քան 60միլիոն բարել նավթ: Սակայն այս հետազոտությունը վկայում է, որ գործարարները մեծապես հակված են ուսումնասիրել էներգիայի ավելի կենսունակ աղբյուրներ:

Իսկապես, շատ գործարարներ պատրաստ կլինեին հանդուրժել ներդրումների պատճառով ստեղծված կարճաժամկետ դժվարությունները. հարցվողների 51%-ը ասել է որ իր երկրիկախվածությունը նավթից նվազեցնելու եւ ավելի երկար ժամանակով կյուն գներ ունենալու համար պատրաստ կլիներ ընդունել էներգիայի գնի կարճաժամկետ բարձրացումը:Այնուամենայնիվ, մինչդեռ այս դիրքորոշումն էր պաշտպանում Հյուսիսային Ամերիկայի գործարարների 60%-ը եւ G7 երկրների գործարարների 53%-ը, Բրազիլիայի, Ռուսաստանի,Հնդկաստանի եւ Չինաստանի գործարարների միայն 35%-ն էր համաձայն այս դիրքորոշման հետ: