AM
20 Սեպտեմբեր 2011 - 14:05 AMT

Արցախը բարձր է գնահատում բարոնուհի Քերոլայն Քոքսի ավանդը հանրապետության միջազգային ճանաչման գործում

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում իր ուրույն ավանդն ունի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով այս բոլոր տարիների ընթացքում եղել է մեր ժողովրդի կողքին և ըստ ամենայնի աջակցել նրան:

Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: