AM
21 Սեպտեմբեր 2011 - 12:24 AMT

Անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան կտեղափոխվեն 3 500 արևմտահայեր

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան – 3 500» խորագիրը կրող ծրագիրը: Նախագծի նպատակն է աջակցել արևմտյան երկրներում բնակվող 3 500 հայերի վերաբնակեցմանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Հայաստան – 3 500» նախաձեռնող խումբը:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նախագծի կազմակերպիչների հաշվարկներով հայերը միջինը 50 հազարական դոլար կբերեն իրենց հետ, այդ գումարը նրանք կծախսեն բնակարանի ձեռքբերման համար կամ կներդնեն բիզնեսում: Տվյալ դեպքում այդ ծրագրի շնորհիվ Հայաստան մուտք կգործի $175 մլն: Բացի դրանից, տեղափոխվածների գիտելիքներն ու փորձը նոր հնարավորություններ կստեղծեն հայրենիքում բիզնեսի զարգացման համար: