AM
23 Սեպտեմբեր 2011 - 11:25 AMT

Ռուսաստանում ուզում են թույլատրել կանեփի մշակումը

Պետական հակաթմրամիջոցային հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կդիտարկի Ռուսաստանում գյուղատնտեսական և արդյունաբերական գործածման համար ոչ թմրադեղային կանեփի մշակման թույլտվության հարցը: Այդ մասին հաղորդում է Թմրադեղերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության (ԹՎԴԾ) կայքը: «Անհրաժեշտ է տարբերել թմրանյութ պարունակող կանեփը և կանեփի գյուղատնտեսական ոչ թմրադեղային կուլտուրան: 60-ական թվականներին մեր երկրում այդ տարբերակումը չի եղել, և այդ ժամանակվա հայտնի որոշումների արդյունքում ոչնչացվել է գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը»,- ասվում է ԹՎԴԾ կայքում:

Այժմ Ռուսաստանի տարածքում ցանկացած տեսակի կանեփի մշակումն արգելված է: