AM
23 Սեպտեմբեր 2011 - 15:29 AMT

Բաքվում կրկին պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խանգարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Ադրբեջանի Քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի կողմից երկրի անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հետ աշխատանքի գծով պետհանձնաժողովի նախագահ Ալի Գասանովը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: