AM
26 Սեպտեմբեր 2011 - 09:33 AMT

Արցախի իշխանությունները կամավորներից շուտ էին մաքրել տատիկ-պապիկի արձանը

Սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի վերաբերյալ:

Տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Երիտասարդների այցը, սակայն, աննպատակ չի անցել. նրանք խնամքով մաքրել են Սարի Վանք կոչվող կիսավեր եկեղեցին: